Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպես թողնել դրական տպավորություն զրուցակցի վրա

Ինչպես թողնել դրական տպավորություն զրուցակցի վրա

Պլանավորված ծանոթությունից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ հոգեբանական նրբությունների վրա, որոնք էական դեր են խաղում առաջին տպավորության ձևավորման  հարցում:

 

Մարդու մասին առաջին տպավորության ձևավորման վրա կարող է մեծ ազդեցություն թողնել ձեռքսեղմումը:

 

Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ նայում են ուղիղ դիմացինի աչքերին, ընկալվում է որպես «տղամարդկային արարք» և դուր է գալիս  մարդկանց ճնշող մեծամասնությանը:

 

Եթե ցանկանում եք ձեր զրուցակի վրա թողնել դրական տպավորություն, ապա հետևեք հետևյալ խորհուրդներին.Սովորեք մինչ զրուցակցին մոտենալը տեսողական կոնտակտ ստեղծել նրա հետ երեք մետր հեռավորության վրա:

 

Տեսողական կոնտակտ պահպանեք նաև խոսակցության ընթացքում: Սակայն նշենք, որ երկար կամ տվյալ իրավիճակում աչքերին ուղղված անտեղի հայացքը կարող է ընկալվել որպես ագրեսիվության նշան:Սկսեք շփումը ընկերական տոնով:

 

Ժպտացեք:

 

Ձեզ բնական պահեք:

 

Ձեր մասին առաջին  դրական տպավորությունը փչացնելու լավագույն տարբերակը լարված ու կաշկանդված լինելն է:

 

Սակայն անհարկի է նաև չափից ավելի ընկերական պահվածքը:

 

Հաևկավոր է նաև խուսափել  շատ լուրջ, զբաղված մարդու տպավորություն թողնելուց:

 

Հնարավորության դեպքում անվանեք զրուցակցի անունը զրույցի հենց սկզբում:

 

Զրուցելիս նրան անունով դիմեք, պահպանեք դիստանցիա` միաժամանակ ստեղծելով ընկերական մթնոլորտ:

 

Մարդուն ամենից շատ վիրավորում է այն, երբ նա իմանում է, որ մոռացել են իր անունը: Մի դիմեք «դու»- ով, հատկապես եթե զրուցակիցը ձեզնից երիտասարդ է կամ ավելի ցածր է իր կարգավիճակով: Ընդ որում, անմիջականություն պահպանեք: Հարաբերություններն ավելի լավ է կառուցել այն հետաքրքրությունների ու կապվածությունների վրա, որոնք ընդհանուր են, այսինքն` միավորող, ուստի երկարաձգեք այդ պահերը:

 

Խոսեք միայն այն ամենի շուրջ, ինչ հետաքրքրում է ձեր զրուցակցին:

 

Անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք ձեր զրուցակցի նկատմամբ:

 

Այնպես արեք, որպեսզի խոսակցության մեծ մասը ձեր զրուցակիցն իր վրա վերցնի:

 

Սովորեք համբերատար և հետաքրքրությամբ լսել ձեր զրուցակցին: Հարցեր տվեք, խնդրեք ինչ-որ բան կոնկրետացնել, ցույց տվեք, որ ապրումակցում եք նրան, հստակեցրեք նրա զգացմունքները («…ասես դուք զգում եք…»): Փորձեք հասկանալ  ու զգալ կոնկրետ իրավիճակն ու աշխարհը նրա տեսանկյունից: Հասկանալով դիմացինի տեսանկյունը` դուք ամենևին էլ պարտավոր չեք այն ընդունել:Հարգանք ցուցաբերեք ուրիշների կարծիքի նկատմամբ, երբեք մի ասեք, որ նրանք սխալ են:

 

Խուսափեք ամեն տեսակի վեճերից, քանի որ  հաղթելով` դուք կորցնում եք ամենակարևորը` խոսակցի դրական դիրքորոշումը:Վեճը հաղթահարելու լավագույն տարբերակը դրանից խուսափելն է:Եթե դուք սխալ եք, անհապաղ ընդունեք դա:

 

Անուղղակի կերպով մատնանշեք նաև դիմացինի սխալները:Կարողացեք հասնել նրան, որպեսզի դիմացինն անի այն ամենն, ինչ դուք եք նրան առաջարկում:

 

Արտահայտեք անկեղծ հավանություն. մարդիկ սիրում են, երբ իրենց գովում են:

 

Խոսեք նրանց առավելությունների մասին:Հաճոյախոսություն լսելով`մարդիկ անգիտակցաբար ձգտում են արդարացնել սպասելիքները, որը պատասխան համակրանք է առաջացնում` հանելով նրա հոգեբանական պաշտպանությունը և փակվածությունը: Բացի դրանից, հաճոյախոսությունը տրամադրում է նրան համաձայնության ու համագործակցության` ստեղծելով զիջումների գնալու անգիտակցական ցանկություն:

 

Պետք է, սակայն, հիշել, որ ամենից վտանգավորը անկեղծության սահմաններն անցնելն ու շողոքորթություն անելն է: Սա առաջանում է այն ժամանակ, երբ մարդ, փորձելով դրական տպավորություն թողնել զրուցակցի վրա, իր խոսքերում սկսում է ակնհայտորեն շեշտել իր հետապնդած նպատակները:Այդ դեպքում կեղծավորությունը միանգամից ակնհայտ է դառնում և, բնականաբար, դրական տպավորություն թողնելու մասին այլևս  խոսք անգամ չի կարող լինել:

 

74.jpgՊլանավորված ծանոթությունից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ հոգեբանական նրբությունների վրա, որոնք էական դեր են խաղում առաջին տպավորության ձևավորման հարցում:

 

Մարդու մասին առաջին տպավորության ձևավորման վրա կարող է մեծ ազդեցություն թողնել ձեռքսեղմումը:

 

Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ նայում են ուղիղ դիմացինի աչքերին, ընկալվում է որպես "տղամարդկային արարք" և դուր է գալիս մարդկանց ճնշող մեծամասնությանը:

 

Եթե ցանկանում եք Ձեր զրուցակի վրա թողնել դրական տպավորություն, ապա հետևեք հետևյալ խորհուրդներին.

 

1.  Սովորեք մինչ զրուցակցին մոտենալը տեսողական կոնտակտ ստեղծել նրա հետ երեք մետր հեռավորության վրա: Տեսողական կոնտակտ պահպանեք նաև խոսակցության ընթացքում: Սակայն նշենք, որ երկար կամ տվյալ իրավիճակում աչքերին ուղղված անտեղի հայացքը կարող է ընկալվել որպես ագրեսիվության նշան:

 

2.  Սկսեք շփումը ընկերական տոնով:

 

3.  Ժպտացեք:

 

4.  Ձեզ բնական պահեք: Ձեր մասին առաջին դրական տպավորությունը փչացնելու լավագույն տարբերակը լարված ու կաշկանդված լինելն է: Սակայն անհարկի է նաև չափից ավելի ընկերական պահվածքը: Հաևկավոր է նաև խուսափել շատ լուրջ, զբաղված մարդու տպավորություն թողնելուց: Հնարավորության դեպքում անվանեք զրուցակցի անունը զրույցի հենց սկզբում: Զրուցելիս նրան անունով դիմեք, պահպանեք դիստանցիա` միաժամանակ ստեղծելով ընկերական մթնոլորտ: Մարդուն ամենից շատ վիրավորում է այն, երբ նա իմանում է, որ մոռացել են իր անունը:

 

5.  Մի դիմեք «դու»- ով, հատկապես եթե զրուցակիցը Ձեզնից երիտասարդ է կամ ավելի ցածր է իր կարգավիճակով: Ընդ որում, անմիջականություն պահպանեք: 

 

6.  Հարաբերություններն ավելի լավ է կառուցել այն հետաքրքրությունների ու կապվածությունների վրա, որոնք ընդհանուր են, այսինքն` միավորող, ուստի երկարաձգեք այդ պահերը:

 

7.  Խոսեք միայն այն ամենի շուրջ, ինչ հետաքրքրում է Ձեր զրուցակցին:

 

8.  Անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք Ձեր զրուցակցի նկատմամբ:

 

9.  Այնպես արեք, որպեսզի խոսակցության մեծ մասը Ձեր զրուցակիցն իր վրա վերցնի:

 

10. Սովորեք համբերատար և հետաքրքրությամբ լսել Ձեր զրուցակցին: Հարցեր տվեք, խնդրեք ինչ-որ բան կոնկրետացնել, ցույց տվեք, որ ապրումակցում եք նրան, հստակեցրեք նրա զգացմունքները («…ասես դուք զգում եք…»): Փորձեք հասկանալ  ու զգալ կոնկրետ իրավիճակն ու աշխարհը նրա տեսանկյունից: Հասկանալով դիմացինի տեսանկյունը` Դուք ամենևին էլ պարտավոր չեք այն ընդունել:

 

11. Հարգանք ցուցաբերեք ուրիշների կարծիքի նկատմամբ, երբեք մի ասեք, որ նրանք սխալ են:

 

12. Խուսափեք ամեն տեսակի վեճերից, քանի որ  հաղթելով` Դուք կորցնում եք ամենակարևորը` խոսակցի դրական դիրքորոշումը: Վեճը հաղթահարելու լավագույն տարբերակը դրանից խուսափելն է:

 

13. Եթե Դուք սխալ եք, ապա անհապաղ ընդունեք դա:

 

14. Անուղղակի կերպով մատնանշեք նաև դիմացինի սխալները:

 

15. Կարողացեք հասնել նրան, որպեսզի դիմացինն անի այն ամենն, ինչ Դուք եք նրան առաջարկում:

 

16. Արտահայտեք անկեղծ հավանություն. մարդիկ սիրում են, երբ իրենց գովում են: Խոսեք նրանց առավելությունների մասին: Հաճոյախոսություն լսելով` մարդիկ անգիտակցաբար ձգտում են արդարացնել սպասելիքները, որը պատասխան համակրանք է առաջացնում` հանելով հոգեբանական պաշտպանությունը և փակվածությունը: Բացի այդ, հաճոյախոսությունը տրամադրում է դիմացինին համաձայնության ու համագործակցության` ստեղծելով զիջումների գնալու անգիտակցական ցանկություն:

 

Պետք է, սակայն, հիշել, որ ամենից վտանգավորը անկեղծության սահմաններն անցնելն ու շողոքորթություն անելն է: Սա առաջանում է այն ժամանակ, երբ մարդ, փորձելով դրական տպավորություն թողնել զրուցակցի վրա, իր խոսքերում սկսում է ակնհայտորեն շեշտել իր հետապնդած նպատակները: Այդ դեպքում կեղծավորությունը միանգամից ակնհայտ է դառնում և, բնականաբար, դրական տպավորություն թողնելու մասին այլևս խոսք անգամ չի կարող լինել:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. lady-pro.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ